ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ» հանգստյան գոտի, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները «Suzuki» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Լ․ Գևորգյանը հանկարծամահ է եղել։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորվ՝ մահացածը «Ազգային լեգիոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մարտական հրամանատարն էր և ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր պատերազմներին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
Նյութի աղբյուր