Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վազգեն Գալստանյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ:
«Սրբազան պայքար»-ի սոցցանցի էջով տեղեկացնում են, որ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով «Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և
լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։
Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։
Նյութի աղբյուր