Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Հայտնաբերվել է երեկվանից որոնվող 22-ամյա քաղաքացու մարմինն ու հեծանիվը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության մոտ 28 փրկարարներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների, ինչպես նաև ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ երեկվանից որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինից տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:

Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականցրել, որոնք տևել են  մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից: Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-22-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1—%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BE

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *