Վզի պատռվածք, որովայնի խոռոչի ու լյարդի վնասում. դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Օգոստոսի 20-ին՝ ժամը 20։47-ին, «Իջևան»-ի հիվանդանոց է դիմել Այգեհովիտի բնակիչ Ռ. Ա-ն՝ «վզի ձախ կեսի պատռված վերքով և Կ. Ղ-ն՝ աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով,

որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով։

Իրավապահները պարզել են, որ Իջեւանի խանութ-սրահի դիմաց մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ դանակով հարվածել են Ռ. Ա-ին և Կ. Ղ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած և մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *