ինչպես կարելի է խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։
Վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ քայլերը՝ ստորև։
Հիշեցնենք՝ «Արևմտյան Նեղոսի տենդ»-ից Հայաստանում մեկ մարդ է մահացել՝ 1938թ․ ծնված տղամարդ, որն ունեցել է ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ:
Վերջին տվյալներով՝ ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, հոսպիտալացվել է 41-ը։
Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը մանրամասներ էր հայտնել «Արևմտյան Նեղոս» կոչվող հիվանդության մասին՝ նշելով, թե ինչպես է այն տարածվում և ինչպես պաշտպանվել:
Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ:
Նյութի աղբյուր