րցուփորձ անում, թե ինչ պայթուցիկ են նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, կամ արդյո՞ք դա պայթուցիկ էր, թե ոչ։
Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ իրավապահները հիմա էլ, հավանաբար, խնձորը, միրգն ու բանջարեղենը սառը զենք կհամարեն։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:
Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողակա գործողություններ է կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:
Այս պահին շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթանում: Բնակիչները տագնապած են:
Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը
դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն:
Նյութի աղբյուր