Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապ պետք է լքի երկիրը «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումից հետո: Այս մասին հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:
«Մակրո՛ն, հեռացի՛ր Ֆրանսիայից հենց հիմա։ Դուրովի բանակը գալիս է»,- գրել է Մեդվեդևը Х-ի իր միկրոբլոգում։
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի օդանավակայանում, երբ նա դուրս է եկել իր անձնական ինքնաթիռից:
Նյութի աղբյուր