Կոկորդի ցավը շատ տհաճ խնդիր է, որին շատերն են բախվում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն արդյունավետ կերպով մեղմել ցավն ու ազատվել տհաճ զգացողություններից:
Ողողումներ
Հարկավոր է մի բաժակ եռացրած գոլ ջրում լուծել 1 թեյի գդալ կերակրի սոդա, 1 թեյի գդալ աղ և 3 կաթիլ յոդ: Ստացված լուծույթն անհրաժեշտ է օգտագործել ողողումների համար:
Մեղր ու դարչին
Կոկորդի ցավի դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև մեղրը: Հարկավոր է 1 թեյի գդալ մեղրին ավելացնել մի փոքր դարչին, դնել բերանում և դանդաղ կուլ տալ: Այս պրոցեդուրայից հետո ցանկալի է որոշ ժամանակ ոչինչ չուտել ու չխմել: Այս մեթոդը կարելի է օգտագործել օրական մի քանի անգամ:
Տաք կոմպրես
Շատ արդյունավետ կարող է լինել նաև տաք կոմպրեսը: Հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1-2 բաժակ եռման ջուր և կես ժամ թրմել: Այնուհետև անհրաժեշտ է մաքուր սրբիչը թրջել տաք թուրմով, մի փոքր քամել և փաթաթել այն պարանոցին: Խոնավ սրբիչը հարկավոր է ծածկել պոլիէթիլենային թաղանթով և տաք շարֆով: Կոմպրեսը հարկավոր է թողնել մինչև սառելը:
Տաք ըմպելիք
Կոկորդի ցավի դեպքում խորհուրդ է տրվում նաև մեծ քանակությամբ տաք ըմպելիքներ խմել:
Օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել ազնվամորու և կոճապղպեղի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է մի բուռ չորացրած ազնվամորին լցնել թերմոսի մեջ, ավելացնել 3-5 գրամ կոճապղպեղ (փոշի), 1 ճաշի գդալ մեղր ու 3 բաժակ եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր (տաք կտորի մեջ փաթաթած): Առավոտյան թուրմը հարկավոր է քամել և խմել օրական 3 անգամ՝ մեկական բաժակ:
Օգտագործելուց առաջ ըմպելիքը հարկավոր է մի փոքր տաքացնել:
Շատ արդյունավետ է նաև մեխակով (համեմունք) կաթը, որը պատրաստելու համար հարկավոր է 4 հատ մեխակը մանրացնել ու ստացված փոշին ավելացնել 1 բաժակ տաք կաթին: Ըմպելիքը հարկավոր է խմել դանդաղ ու փոքր կումերով:
Նյութի աղբյուր