Իմ ու Սաշի մեջ մրցակցություն կար, մտածում էի տղաս ինձ չի սիրում. Լիլիթ Բասյանի նոր բացահայտումները բաժանումից տարիներ անց

Ամալիա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը Լիլիթ Բասյանն է որդու՝ Ալեքսանդրի հետ։
Զրույցի ընթացքում սննդաբանը խոսել է մի շարք թեմաների մասին։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։

Լիլիթը նաև անդրադարձավ իր և Ալեքսանդր Բաբասյանի ներկայիս հարաբերությունների և սկբնական շրջանում եղած մրցակցության մասին։

«Շատ ուժեղ մրցակցություն կար մեր մեջ, դպրոցի ընտրությունից մինչև մեծ բան, բայց քանի որ ես պատ եմ ու ինձ քանդել չի լինում ես հասնում էի իմ ուզածին։ Ես հիմա սա չեմ ասում ինձ վեր բարձրացնելու համար, բայց Սաշի Մոտ դա շատ-շատ էր։ Սաշը սպասում էր ես երբ եմ ընկնելու որ չկարողանամ էսպես մի օր նստեմ ու խոսամ։

Ես հիմա շատ բան կարող եմ ասել բայց չեմ ասի որովհետև դա անցյալ ա իսկ անցյալի հանդեպ կա շնորհակալություն և վերջ։ Իսկ ներկայում միակ բանը որ կա դա էն փաստն ա որ ինքը իմ տղայի հայրն ա ու որպես հայր ինքը լավագույննա։ Լավ ա որ մեր մրցակցությունը երկար չտևեց ու երեխան չտուժեց դրանից։

Ծիծաղելի ա բայց Սաշը ինձ համոզել էր որ մեր երեխան ինձ չի սիրում և իմ սխալները տեսնում ու հասկանում ա։ Իսկ հիմա ես գիտեմ որ իմ տղան ինձ սիրում ա և որ ես լավ մամա եմ ես իրան էլ չեմ լսում ու ես հետ դրեցի էդ պազիցիան որ մրցակցություն պիտի լինի։ հիմա էսպես ա ուզում ես արի տար երեխային մի քանի շաբաթ պահի բայց նրա համար որ ուզում ես ոչ թե նրա համար որ ես դրանից վատ զգամ ինձ ու սթրեսի մեջ ընկնեմ»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *