Ահազանգ. սրանք եկան, և սկսվեց կադրային ջարդ. ի՞նչ է կատարվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում

ArmLur.am-ի խմբագրություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժաշխատողները կրկին ահազանգում են, որ վիճակը այնտեղ շարունակում է լարված մնալ:

Նրանց խոսքով՝ 2022 թվականին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ մանկական հիվանդանոցում եղավ իշխանափոխություն, և եկել են մի խումբ անհայտ մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն մանուկների հետ։

«Տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանն ունի միայն բժշկի դիպլոմ, հիվանդների հետ շփվել է միայն Քովիդ 19-ի ժամանակ Ծաղկաձորում և միանգամից հարստացել՝ ձեռք բերելով շատ թանկարժեք մեքենա։ Տնօրենի տեղակալը՝ Դավիթ Սարգսյանը, զինվորական բժիշկ է, որը կապ չունի մանկական հիվանդանոցի հետ։ Սրանք եկան, և սկսվեց կադրային ջարդ»,-պատմում են բուժաշխատողները:

Աշխատակիցներից մեկը պատմում է, որ աշխատանքից ազատել են բազմավաստակ պրոֆեսիոնալ մասնագետներին (300 հոգի մինչ օրս) և բերել են իրենց բարեկամներին, ընկերներին և սիրուհիներին։ Մեկ ամիս անց նոր աշխատակիցներին պարգևատրվել են մեծ գումարներով՝ բոնուսային կարգով:

«Այս ամենից անմիջապես հետո նոր հաստիքացուցակ գրվեց տնօրենի և իր ոհմակի համար՝ 1.350.000 դրամ դրույքով, մինչդեռ նախկին տնօրենի դրույքը 900.000 դրամ էր, իրավաբանի համար, ով ընդհանրապես չգիտեր, թե ինչի համար է ինքը էդտեղ, ոչինչ չհասկանալով սկսեց ստանալ 500.000 դրամ, այնինչ նախկին իրավաբանը ստանում էր 80.00 դրամ ընդամենը։ Նա մեկ տարվա մեջ արդեն աշխատանքից ազատել էր ամբողջ հաշվապահության բաժինը, կադրերի բաժինը։ Այնուհետև նա ազատեց մի ամբողջ օպերատորների բաժին (6-7) հոգի»,-հավելում են նրանք:

Բուժաշխատողները պնդում են, որ աշխատանքից ազատվել է նաև մայրապետներից մեկը, ում հեռացրել են աշխատանքից այն բանի համար, որ ոտքի չի կանգնել, քանի որ դեմքով չէր ճանաչել տնօրենին։ Նրանք պնդում են, որ տնօրենը դուրս չի գալիս աշխատասենյակից և միշտ տեսախցիկներով է հսկում անցուդարձը:

«Գործից հեռացվել են մարդիկ, ովքեր տնօրենին դոկտոր են ասել, այլ ոչ պարոն։

Այժմ ստիպում են բժիշկներին, որպեսզի այն ազատած բոլոր օպերատորների գործը իրենք անեն, այսինքն՝ հիվանդին բուժելու փոխարեն պետք է անի նաև օպերատորություն: Նա 200.000 աշխատավարձ է տալիս ոմն Անգելինային, ով շրջելով հարկերով նկարում է և տեղեկություն հավաքում և իջնում զեկուցում տնօրենին, թե ով ինչ է անում»,-վերջում հավելեցին բժիշկները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ շենքը վաճառվել է, և դա պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել այնտեղ: Տնօրինությունը փորձում այդ կերպ ազատել հիվանդանոցը նոր սեփականատերին փոխանցելու համար, քանի որ ցանկանում են շենքը այլ նպատակի ծառայեցնել:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի իրավախորհրդատու Մարինե Գրիգորյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս ասաց, որ տնօրենի կողմից ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից և այդ ամենը հերյուրանք է։

Էմմմա Մարտիրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *