Բլոգեր, դերասանուհի Մաշ Քոքչյանն անկեղծ լուսանկարներ է հրապարակել Բալիից և սիրահարվելու մասին գրառում արել։
«Անե՞լ առաջին քայլը, թե՞ ոչ: Ու արդյո՞ք եթե աղջիկը հստակ գիտի, թե ինչ է ուզում, վատ է
Էն օրը մի աղջկա պատմություն կարդացի էն մասին, որ սիրահարվել էր առաջին հայացքից, շատ հավանել այդ տղային ու որոշել անել առաջին քայլը: Ու դե, իհարկե, բուռն քննարկման առիթ դարձավ:
Էտեղից հարց ա ծագում` սա կդիտարկվի, որպես անկեղծ ու համարձակ քայլ, թե՞ ավելի «հասանելի» կդարձնի տվյալ աղջկան տղամարդու աչքերում:
Իսկ միգուցե բացի նրանից, որ սա շատ համարձակ քայլ կարող ա դիտարկվել, նաև ցույց ա տալիս, որ աղջիկն արդեն ինքնահաստատված ա, կարողանում ա որոշումներ կայացնել ու կձգի դեպի իրեն հենց նման տղամարդու` վստահ, պատասխանատու ու որոշումներ կայացնող:
Ամեն դեպքում շատ հետաքրքիր կլինի լսել նաև ձեր կարծիքը էս անվերջ վիճելի հարցի շուրջ: Ու, հա, եկեք ամեն դեպքում լսենք նաև հենց տղամարդկանց կարծիքը
Ի վերջո, դուր կգա՞, որ աղջիկն անի առաջին քայլը հարաբերություններում»,- գրել է Մաշն ինստագրամյան հրապարակմանը կից։
Նյութի աղբյուր