«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ 10 օր առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի ձորակի ուղղությամբ ներթափանցել է թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ։
Մտել են գյուղում գտնվող սրբավայր, հաց կերել, կոտրել սրբապատկերները և թողել գրություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։
Հ.Գ. Պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտամ ամրաշինական աշխատանքներ կատարել և պաշտպանական ուժեր տեղադրել բոլոր այն վայրերում, որոնք պատերազմից հետո մնացել են բաց ու անպաշտպան»։
Նյութի աղբյուր