ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարմաշեն վանական համալիր:
Դեպի համալիրտանող ճանապարհը հիմնանորոգվել և տարածքը բարեկարգվել է:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է: Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Նյութի աղբյուր