Օրեր առաջ StarNews-ը հայտնել էր, որ դերասան Հայկ Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում հարցուպատասխան էր կազմակերպել՝ նշելով «Հասկանանք ում եմ հրավիրում եմ հարսանիքիս»։ Համացանցի օգտատերերից մեկն էլ արձագանքել էր.
«Շատ սիրուն եք միասին ձեզ անսահման սեր»։ Սրան ի պատսխան՝ Հայկը գրել էր. «Ես էլ եմ տենց մտածում, ինքը շատ սիրունա»։ Դերասանի այս հերթական սադրիչ հրապարակումը առավել է թեժացրել նրա և Անահիտ Մանուկյանի սիրավեպի մասին խոսակցությունները։
Հենց այս խոսակցությունների ֆոնին էլ Հայկը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել Անահիտի հետ համատեղ։ Հետևորդները գնահատել էին նրանց այս հրապարակումը՝ մեկնաբանության հատվում բազմաթիվ դրական գրառումներ կատարելով։
Հավելենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանը որոշ մանրամասներ էր պատմել նաև անձնական կյանքի մասին՝ ընդգծելով, որ ինքը նկարահանման հրապարակում սիրահարվել է երկու անգամ, ու եթե նախկինում մտածել է, որ իր կողակիցը չի կարող դերասանուհի լինել, ապա հիմա փոխել է իր վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Խոսելով նախագծերում համբույրի տեսարաններում նկարահանվելու մասին՝ Հայկը հետաքրքիր դեպք էր պատմել.
Նյութի աղբյուր