Հայաստանի մասին սկանդալային գրառում կատարած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին․ Լուսանկար

Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։

Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։

Հիշեցնենք` Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։

Ի՞նչ գրեցին լրատվամիջոցների և սոցցանցերի հայակական տիրույթում
Վրաստանի նախագահի հրապարակումը սոցմեդիայի հայկական տարածքում տարածվում է «Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում» վերնագրերով։ Որոշ օգտատերեր, սակայն, պնդում էին, որ լուրը կեղծ է, քանի որ Վրաստանի նախագահի պաշտոնական էջում նման գրառում չկա։

Hayastan.news-ն անգամ պնդել էր, որ իր տեղեկություններով՝ գրառումը տարածած էջը որևէ առնչություն չունի նախագահի հետ։
«Սիվիլնեթ»-ը գրում է. «Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է կատարում և հրապարակումներ տարածում։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *