Պարզվել է ողբերգական վթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը

Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է։  ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների, տեղում և հիվանդանոցում մահացածների ու վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Range Rover»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Շ. Սարիբեկյանը, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Սարգսյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել Range Rover-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Ա. Ասլանյանը, «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Է. Թորոսյանը, 45-ամյա Ա. Լևոնյանը, իսկ «Վազ 2107»-ի ուղևորներից Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հ. Մխիթարյանը տեղում մահացել է։

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող, նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել էին «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:   Վթարի հետևանքով կար 1 զոհ, 4 վիրավոր:   Փրկարարներն օգտագործել էին հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար:  

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *