Ափսոս էր Բգեն… Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է.

‼ Ափսոս էր Բգեն։

Թափառական կրկեսի «ադամանդ» Յալանչի Բգե Կիրիլիչ Զադունայսկիի դամքյաշ՝ թերմաշ տաշնագը փոքր կոնքի պատռվածքներ ինքն իրեն պատճառելով բղավում է, թե «մարդ չի գալիիիիիս»։ Ես չեմ ասում, ինքն է ասում։ Իսկ ստոլբի վրի մի ղառղառ էլ ավետում է, թե եթե նրանք չլինեն «ռադիկալ»՝ ապա «շարժումը կտապալվի, տավարիշչի»։ Հիմա, փաստորեն, թափառական կրկեսի «ադամանդ» Յալանչի Բգեն կանգնած է, իրենց տրամաբանության մեջ՝ մի երկընտրանքի առաջ․ կա՛մ ցրվել տներով շառ ու փորձանքից հեռու, կա՛մ սիրտները «ռադիկալ» բան ուզող ղառղառների խելքին ընկնի ու ընկնի, ըստ այդմ, մեծ շառի մեջ, ինչ է թե «շարժումը չտապալվի», հետո դա իր վզովը կախ չտան։ Կարծես, մինչ էս պահը դորդ ու բեշ են արել, ու մնում է մի փոքր «ռադիկալ» շախուշուխ՝ եւ կգա՛ Բգեի սրտի երկնային թագավորությունը, այն է՝ Կիրիլը իրեն «պավիշենի» կտա, «աստվածասեր կառավարությունը» նաղդ ստացած, էլ չեմ խոսում մանր-մունր գռդոններում «դու-շեշների» մասին՝ մսի ցեխ ա, մոմի գորՁ ա, բան ա։

Իհարկե, այս մարտնչող կրետինիզմն առաջ գնալու ճանապարհ չունի ապրիորի, եւ Յալանչի Բգեի «օգուտը» այս ամենի արդյունքում կմնա ճակատագիրը, որին արժանացավ «12 աթոռ»-ի իր «կոլեգան», երշիկն ատամների մեջ պահելով եւ ժայռի գագաթից հայտնվելով գժանոցում։ Իսկ կողքերը վխտացող մնացած խաժամուժը հանձինս եվլախի կոմսոմոլի եւ նրա փոքրիկ գլխիկների, մի քանի չխմազ տաշնագ-մաշնագի, բալզակյան տարիքի էկզալտացված, մազերը չփխած մի քանի «գաղափարական» ռուսախոս տոտաների, դունչները լափամանից ամպուտացված բողազամեռների, մանր տրամաչափի բելառուսամեռ դոդատականքի եւ այլ «ազնվազարմ եւ վսեմաշուք» բոսյակների՝ կողքերից կթռնեն անվերադարձ եւ անհարմար բան կստացվի, այն է՝ շունը ձեռքից հաց չի վերցնի առհավետ։

Բայց Յալանչի Բգեն այս օրը չէր ընկնի, եթե նրա՝ Քավոր Պետրոսի հոգու խորքում ռուսական նիհիլիզմից սերված բեսպրեդելը նստած չլիներ, ինչը բերում է նաեւ ինտելեկտի եւ բարոյականության սառեցման, անկախ մնացած բաները սառեցնել-չսառեցնելուց։ Էլ չեմ խոսում թթվի քար գլխից թափվող բթությունից։ Ի հեճուկս իրենց «կրուգի» կողմից մերժված էվոլյուցիայի դարվինյան տեսության, մարդիկ առաջացել են կապիկից, սակայն սույն՝ մարդու որդին առաջացել է կովից, որովհետեւ, ինչպես դասականը կասեր՝ ուշ է հասկանում։ Չնայած․․․ հասկացածն էլ կովի չափ, կովի «հասկանալը» որն է․․․

Ափսոս էր Բգեն, արի ու տես, շատերը նրան լավ էին վերաբերվում, կամ չեզոք/լավ, համենայն դեպս ոչ որպես վեց համարի շուշաթուղթ, ինչպես հիմա։ Սակայն ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Անհարմար բան ստացվեց, Զադունայսկի, պարզ բաներից բեյնդ չբանեց, ինչ ասեմ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *