Հայաստանի ԱԳՆ համարժեք պատասխանը Բաքվին

Հայաստանի ԱԳՆ արձագանքել է ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ալիեւի հայտարարություն-պահանջին: ԱԳՆ հայտնում է, որ դա կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, իսկ ՀՀ Սահմանադրությունը թե տարածքային հավակնություն չէ որեւէ երկրի, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ, թե նաեւ որեւէ խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի համար: «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:

Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները», ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ եզրակացնում է, որ բոլոր մտահոգությունները փարատելու ճանապարհն ըստ այդմ համաձայնագրի ստորագրումն է: «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ», ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Իհարկե, Ալիեւի հայտարարություններին համարժեք արձագանք է, բայց այդ արձագանքի տողատակերում նշմարվում են ուշագրավ շեշտադրումներ եւ առկա է տպավորություն, որ Սահմանադրության շուրջ Ալիեւ-Երեւան այս «հեռակա բանավեճը» կարող է ծառայել որպես «ծածկ» խաղաղության պայմանագրի այն գործընթացի համար, որ հիշատակում է Հայաստանի ԱԳՆ, բայց դրանից բացի նաեւ հիշատակել էր Ադրբեջանի արտգործնախարարը, ասելով, թե կա առաջխաղացում:

Սրելով իրավիճակը եւ բանավեճը Սահմանադրության ուղղությամբ, կարող է ապահովվել Խաղաղության պայմանագրի «առաջմղում», որտեղ Սահմանադրության փոփոխության «պահանջի» չեղարկումը հայկական կողմը կարող է մատուցել որպես ձեռքբերում, այդպիսով «փոխհատուցելով» խաղաղության պայմանագրի տեքստի առնչությամբ հնարավոր «ընդառաջումները» Բաքվի մոտեցումներին: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ արձագանքի ամենից ուշագրավ հատվածը խաղաղության պայմանագրի՝ «ստորագրվելու համար հասունացած լինելու» մասին արձանագրումն է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *