«Ես և հաղորդաշարի ամբողջ անձնակազմը դադարեցնում ենք համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ». Վահե Տեր-Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը 14 տարի աշխատելուց հետո, հեռանում է «Շանթ» հեռուստաընկերությունից։

«Ես ու իմ հեղինակած ու վարած «Բուժ ինֆո» հաղորդաշարի ամբողջ անձնակազմը դադարեցնում ենք համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ։

Վերջին 14 տարիների ընթացքում իմ հրաշալի կոլեկտիվի հետ պատրաստել ու եթեր ենք հեռարձակել ավելի քան 1400 հաղորդում՝ ամեն անգամ համոզված լինելով, որ կօգնենք ինչ-որ մեկին կանխարգելել, վաղ փուլում հայտնաբերել կամ գրագետ բուժել այս կամ այն հիվանդությունը։

Մենք երբեք կանգ չառանք, որովհետև ունեինք և ունենք հրաշալի անձնակազմ, որն աշխատեց ցրտին ու շոգին՝ չջեռուցվող և չզովացվող տաղավարներում։ Կանգ չառանք, երբ ամիսներով կամ անգամ տարիներով բացակայում էր աշխատավարձը…

Մենք կանգ չառանք, որովհետև աշխատել ենք Ձեզ համար։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել մեր նախագծի շրջանակներում երբևէ աշխատած բոլոր-բոլորին՝ պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և, իհարկե, հավատարմության համար։

Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը»,- Facebook-ում գրել է Տեր-Մինասյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ սա իր եթերային ծրագրերի ավարտը չէ։

«Շատ շուտով սպասեք մեզ այլ հարթակում և այլ ֆորմատով և հիշեք ամենակարևորը՝ մենք աշխատում ենք ձեզ համար»,- հավելել է բժիշկը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *