Վազգեն Սարգսյանը նրան կոչումազրկել և տուն է ուղարկել․ ի՞նչ է պատմում Քոչարյանը՝ Վարդանովի մասին

«Խոշորագույն փորձագետի հետ եք հանդիպում ունենում, հարցազրույց անցացնում։ Խոսքը Վովա Վարդանովի մասին է ՈՄԱ ՀԿ ղեկավարի և դուք գմբեթների հարցերին եք անդրադառնում, գմբեթ– մեկ, գմբեթ– երկու, կարող է էլի կան։ Ես դրանց հողաթմբեր եմ անվանում, քանի որ զինված ուժերի վերահսկողությունից դուրս է, դրա բացատրությունը որևէ մեկը չի կարող տալ, բացի այն, որ ազգովի գումար հավաքեցին և ստեղծեցին գմբեթներ, և պետք է չորս հազար գմբեթ կառուցվեր, բայց անձնավորությունը, որ ներկայանում է բանակի «հայր», դա զարմանալի է, ինչ է նշանակում, բանակի հայրերից մեկն եմ, ուրեմն բանակը մայր ունի՞, հորաքրոջ աղջիկներ, չի կարելի, էս ինչ ձևակերպումներ են»։

Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի այն պնդմանը, թե համապատասխան կառույցները պաշտպանության երկրորդ գիծ չեն կառուցում։ «Դիրքերն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար ամրությունների կառուցման մրցույթ դեռ չի հայտարարվել։ Մեր տեխնիկան դեռևս ստորգետնյա ապաստարաններ չունի։ Ջերմուկում դիրքերը նույն վիճակում են, ինչ 2022 թվականին»,– ասել էր Վարդանովը։

«Զարմանալի էր, որ գնահատական տրվեց բանակի առաջնագծի կառույցին, և ասվեց, որ սա եղբայրական գերեզմանոց է։ Տվյալ անձնավորությունը պարզվում է երբ ներկայանում է հետախույզ, հետախույցի օրագիր, հարյուրավոր ճեղքումներ, այդ ճեղքումները արձանագրված չեն գոնե մեր բանակի հետախուզության պատմությունում։ Ներկայացել է, որ ինքը բանակային հետախոզության ճանապարհ է անցել, մինչդեռ Պսկովում է անցել ծառայության, եղել է ռադիոկապի դիսպետչեր, ռադիոկապը հաստատ ճեղքումների համար չէ»,– ներկայացնելով Վարդանովի «ռազմական» ուղին ասել է Քոչարյանը։

Բացի այդ նրա կենսագրությունում ըստ Քոչարյանի ավելի հետաքրքիր դրվագներ կան։ «Նայում եմ կենսագրությունը պարոն Վարդանովը 01.09. 96-ից մինչև 05.11.96 թթ (երկու ամիս)եղել է ՆԳ և ԱԱԾ ստորաբաժանման մեջ որպես աշխատակից, ավելին մասնակցել է 96 թվականի ԱԺ դարպասների պաշտպանությանը, որը Վազգեն Մանուկյանը ճեղքեց, դրանից հետո պարոն Վարդանովը տեղափոխվում է ՊՆ–ի տակ և նշանակվում է N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ և աշխատել է երեք ամիս և Վազգեն Սարգսյանը նրան ինչ–ինչ պատճառներով կոչումազրկել է և ուղարկել է տուն»,– շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասել է, որ հատկապես պատերազմից հետո ԶՈՒ–ն արդիականացվում է, ձեռք են բերվում զենքեր և խիստ տարօրինակ է, որ բանակի մասին խոսում են մարդիկ, որոնք նրա հետո կապ չունեն։ «Արդեն ինքը կոչում չունի, բայց որ ասում է ինձ կանչել են, որ կոչումս վերականգնեն, գնա վերականգնի պարոն Վարդանով, բայց մի նսեմացրեք այսօրվա այն մարդկանց, որոնք կերտում են վաղվա բանակը»,– եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *