Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների հերթապահ խումբը ընկած քաղաքացիներից տղային օգնություն է ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *