Կյանքից հեռացել է Աննա Արսենյանը

Մեծ ցավով տեղեկացնում ենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպան Աննա Արսենյանի մահվան մասին։

Աննան հինգերորդ սերնդի մեր կարկառուն ներկայացուցիչներից էր,ով երեք տարի դասավանդել է Արցախի Կաղարծի համայնքում։ Նախորդ տարի Աննան միացավ մեր արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրին որպես համակարգող։

Այս մասին հայտնում է «Դասավանդի’ր, Հայաստան» կազմակերպությունը:

«Աննայի վաղաժամ մահը մեծագույն կորուստ է մեր ողջ համայնքի համար։ Աննայի ներդրումը Հայաստանի և հատկապես Արցախի կրթական համակարգի զարգացման գործում անփոխարինելի ու անգնահատելի է»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *