Մորից թանկ բան չկա աշխարհում․ Ծերացող մոր նամակը իր երեխաներին
Իմ սիրելի երեխաներ։ Վաղը կգաք ինձ հյուր, քանի որ իմ տարեդարձն է։ Դուք կտեսնեք, որ ես ծերանում եմ: Խնդրում եմ համբերատար եղեք և փորձեք հասկանալ, թե իմ կյանքի որ փուլն եմ ես հիմա անցնում:
Եթե ես կամ ձեր հայրը ձեզ պատմելու ենք մի բան, որ արդեն ասել ենք ձեզ մեկ տարի առաջ, եթե կրկնում ենք նույն պատմությունները, մի ընդհատեք մեզ, մի նյա րդայնացեք: Ուղղակի լսեք, խնդրում եմ։ Փորձեք հիշել այն ժամանակը, երբ դուք փոքր էիք, և ես նորից ու նորից կարդում էի քեզ համար նույն պատմությունը, մինչև դուք կքնեիք:
Երբ ես ասում եմ, որ չեմ ուզում լողանալ հենց հիմա, մի բարկացեք ինձ վրա։ Ավելի լավ է հիշեք, թե ինչպես էի երեկոները քր տնաջան աշխատանքից հետո համոզում ձեզ լոգանք ընդունել, երբ երեխա էիք։ Երբ տեսնում եք, թե որքան անտեղյակ եմ նոր տեխնոլոգիաների մասին, ինձ պարզապես ժամանակ տվեք սովորելու:
Եվ ինձ այդպես մի՛ նայեք։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էի ես համբերատար սովորեցնում ձեզ նոր բան անել. հագնվել, սանրել ձեր մազերը, լուծել կյանքի բարդ հարցերը ամեն օր…
Կլինեն օրեր, երբ ավելի ու ավելի կտրուկ կնկատեք, որ ես ծերանում եմ։ Խնդրում եմ լինել համբերատար. Եվ փորձեք հասկանալ, թե ինչի միջով եմ ես անցնում: Եթե երբեմն կորցնում եմ զրույցի մի միտք կամ թեմա, ինձ ժամանակ տվեք հիշելու, թե ինչի մասին է խոսքը:
Մի նյա րդայնացեք. Մի դրսևորեք անհամ բերություն և ամ բար տա վանություն: Պարզապես իմացեք, որ ինձ համար ամենակարևորը ձեր կողքին լինելն է։ Դուք միշտ կենտրոնական տեղ կզբաղեցնեք իմ սր տում:
Նյութի աղբյուր