Նոր մանրամասներ․ Գյումրիում ինքնաuպան եղած 22-ամյա տղան Արցախցի էր․․․

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններովԳյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր։ Գյումրիի Օդանավակայան կոչվող թաղամասում էր ապրում տատի հետ։ Ըստ մեր տեղեկությունների Արթուր Դ.-ի տատը օրեր առաջ է մահացել։

Հարևանների պատմելով՝ ուրիշ ազգականների չեն տեսել, տատ ու թոռ էին։

«Մի քանի ամիս է՝ էստեղ էին ապրում, հետները առանձնապես շփում չկա, բայց վատ բան չենք տեսել։ Խելոք տղա էր, ես էդ երեխուց անշնորհք բան չեմ տեսել։ Ինքն ու տատն էին, ուրիշ մարդ չենք տեսել»,-ասում է հարեւաններից մեկը

Նշենք, որ 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *