Գազարն ունի հզոր հակաքաղցկեղային ազդեցություն․ Որքա՞ն պետք է ուտել՝ կանխարգելման համար

Շաբաթը երեք անգամ գազար ուտելը բարձրացնում է կարոտինոիդների մակարդակը, ինչը կարող է նվազեցնել քաղցկեղի և սրտի հիվանդությունների ռիսկը։ Այս մասին հայտնել են Սամֆորդի համալսարանի գիտնականները։

Ըստ Health News-ի՝ չորս շաբաթ տևած հետազոտությանը մասնակցել է 60 մարդ՝ բաժանված երեք խմբի: Առաջին խմբին որպես խորտիկ տրվել է խնձոր (հսկիչ խումբ), երկրորդ խմբին` երիտասարդ գազար (100 գրամ): Երրորդ խումբը միաժամանակ ընդունել է բետա-կարոտինով սննդային հավելում, չորրորդը՝ երիտասարդ գազար և սննդային հավելում (մուլտիվիտամին)

Գիտնականները գնահատել են կամավորների մաշկի մեջ կարոտինոիդների մակարդակը թեստերից առաջ և հետո։ Պարզվել է, որ երեք բաժին գազարի շաբաթական չափաբաժինը նպաստել է մաշկի մեջ կարոտինոիդների կոնցենտրացիայի զգալի աճին։ Գազարը սննդային հավելումների հետ համատեղելը բարձրացրել է այս ֆիտոնուտրիենտների մակարդակը:

Կարոտինոիդներն այն ֆիտոնուտրիենտներն են, որոնք մրգերին և բանջարեղենին տալիս են վառ գույներ՝ կարմիր, նարնջագույն և դեղին: Կարոտինոիդների բարձր մակարդակը կապված է օրգանիզմի հակաօքսիդանտ պաշտպանության բարձրացման հետ, նշում են գիտնականները։ Քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար արժե ավելացնել գազարի օգտագործումը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *