SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է։
Ըստ նախնական տեղեկությունների նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։ Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նյութի աղբյուր