Նոյեմբերի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 20- 25 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում 4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ տարածքում՝
Երևանում
Նյութի աղբյուր