Շպռոտը դիմել է Տիգրան Ավինյանին. տեսանյութ

Շպռոտը դիմել է Տիգրան Ավինյանին երթուղայինի վճարման ձևի համար:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր…Նոյեմբերի 1-ից մենք խնդրում ենք օգտվել 100 դրամանոց մետաղադրամից կամ միասնական տոմսային համակարգի տրված հնարավորություններից:

«Սա առաջին հերթին մեզ օգնելու է հասույթների շարունակական աճն ապահովել, հնարավորինս խուսափել ստվերից և երկրորդ հերթին անցումը դեպի միասնական համակարգ շատ ավելի դյուրին է դարձնում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը գնում է այն ուղղությամբ, որ ունենանք բարեկեցիկ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ:

«Ինչ վերաբերում է հաջորդ տարվա տոմսային համակարգի կիրառման հենց բուն գործընթացին, որտեղ ունենալու ենք շաբաթական, ամսական, տարեկան սակագին, ուզում եմ հատուկ շեշտել, որ հաջորդ տարի որպեսզի կարողանանք զարգացումն ապահովել մեր տրանսպորտային համակարգի, Երևանի քաղաքապետարանը միայն այս տեմպերով ծախսերի ավելացման բեռը իր վրա չի կարողանալու վերցնել և պահել, հետևապես, տոմսային համակարգը որոշ չափով մեղմելու է ֆինանսական այդ բեռը»,- ասաց քաղաքապետը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *